ԴԴիանա Գասպարյան

Գրանցվել է 598 դեպք, որից 262-ը՝ արտակարգ. ՆԳՆ ՓԾ-ն ամփոփում է անցած շաբաթը

Գրանցվել է 598 դեպք, որից 262-ը՝ արտակարգ. ՆԳՆ ՓԾ-ն ամփոփում է անցած շաբաթը

Սեպտեմբերի 22-28-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 598 դեպք, որից 262-ը՝ արտակարգ: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

«Մասնավորապես՝ հրդեհի՝ 197, փլուզման, զինամթերքի հայտնաբերման, ինքնասպանության փորձի, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի` 2-ական, քարաթափման՝ 1, վայրի կենդանիների հարձակման` 5, թունավորման՝ 3, օձի նկատման՝ 43, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 52, կեղծ ահազանգի՝ 11, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 176, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 30, հրդեհի կեղծ կանչի՝ 32, 38 այլ դեպքեր:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 13 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 15 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 13 տրանսպորտային միջոց:

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 93, զոհվել՝ 5 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 4 մարդ»,- ասված է հաղորդագրությունում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում