ՄՄարիամ Մխիթարյան

Խորվաթիան կդառնա Շենգենյան վիզայի 27-րդ անդամը

Խորվաթիան կդառնա Շենգենյան վիզայի 27-րդ անդամը

Վեց տարի Եվրամիությանն անդամակցելուց հետո Խորվաթիան ստացավ Շենգենի տարածք մուտք գործելու հնարավորություն: Առայժմ այն բաղկացած է 26 երկրից, որոնք վերացրել են միմյանց միջև սահմանային հսկողությունը, բայց պետք է պաշտպանեն Եվրամիության արտաքին սահմանը: «Ակումբին անդամակցությունը ազատություն և արտոնություն է տալիս, բայց նաև պարտադրում է մեծ պատասխանատվություն: Դրան պետք է լրջորեն մոտենալ»,- ասել է միգրացիայի հարցերով Եվրահանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսը: Քառամյա ստուգումից հետո Բրյուսելը եկել է եզրակացության, որ Զագրեբը բավարարում է գոտի մուտք գործելու պահանջները, որտեղ քաղաքացիները կարող են ճանապարհորդել առանց անձնագրերի: Շենգենյան գոտի մտնելու իրենց հերթին են սպասում Ռումինիան, Բուլղարիան և Կիպրոսը, իսկ Մեծ Բրիտանիան և Իռլանդիան հոժարակամ չեն պարտավորվել դառնալ գոտու անդամ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում