ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Ոստիկանը 10 րոպե չանցած եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից

Դժվար քայլերով շարժվում ենք հանքարդյունաբերությունը բնապահպանական ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ. Փաշինյան

ՎՎարդուհի Հարությունյան

Արցախի ԱԻ պետական ծառայության տնօրենի աշխատակազմն ամփոփել է 2021թ, ընթացքում կատարած աշխատանքները

Արցախի ԱԻ պետական ծառայության տնօրենի աշխատակազմն ամփոփել է 2021թ, ընթացքում կատարած աշխատանքները

Արցախի ԱԻ պետական ծառայության տնօրենի աշխատակազմը՝ մեկնարկած արդյունքների ամփոփման շրջանակում, աշխատակազմի ղեկավար Արման Բարսեղյանի գլխավորությամբ, հանդես է եկել 2021 թվականի ընթացքում իրականացրած աշխատանքների հաշվետվությամբ։

Հաշվետու ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության տնօրենի աշխատակազմի գործունեությունն ուղղված է եղել իրավական գործընթացների կազմակերպմանը, արտադրական վտանգավոր օբյեկտների գրանցմանը, դատական գործերի, վարույթների, իրավաբանական խորհրդատվությունների և փորձաքննությունների իրականացմանը։
 
Համապատասխան աշխատանքներ են կատարվել ներքին ծառայության կազմակերպման ուղղություններում՝ մասնավորապես կատարվել են վարչական շենքերի և հարակից տարածքների կոսմետիկ վերանորոգման ու առօրյա սպասարկման աշխատանքներ։

Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով ծառայության բոլոր ստորաբաժանումներում և ՊՈԱԿ-ներում անհրաժեշտ մակարդակով կազմակերպվել են կանխարգելիչ միջոցառումներ։ Իրականացվել է հիվանդության դեմ պատվաստման արդյունքների հաշվառում։

Առանձին ուշադրություն է դարձվել ԱԻ պետական ծառայության անձնակազմի բժշկական ապահովմանը, հերթապահ մեքենաները մշտապես համալրվել են բժշկական անհրաժեշտ պարագաներով։

Ներկայացված հաշվետվությունների ընթացքում աշխատակազմի համապատասխան բաժինների ու ծառայությունների սպայակազմը հանդես է եկել նաև առաջարկություններով ու վերլուծություններով։ Արդյունքների ամփոփման ավարտին ԱԻ պետական ծառայության տնօրեն՝ գնդապետ Մեխակ Արզումանյանը, աշխատակազմի հետագա ծառայության կազմակերպման վերաբերյալ տվել է հանձնարարականներ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում