Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ Ուկրաինան ԱՄՆ-ին առաջարկներ է ներկայացրել, որոնք կարող են քննարկվել Աբու Դաբիում նոյեմբերի 10-11-ը կայանալիք Վաշինգտոն-Կիև-Մոսկվա եռակողմ աշխատանքային բանակցությունների ընթացքում:
«Վերջին օրերին մեծ ծավալի նախապատրաստական աշխատանք է տարվել. Բրյուսելում ՆԱՏՕ-ի և եվրոպացի գործընկերների մասնակցությամբ հանդիպում է տեղի ունեցել, կապի մեջ եմ եղել ԱՄՆ նախագահի ներկայացուցիչների հետ», - մանրամասնել է Զելենսկին։ Նա հույս է հայտնել, որ Արաբական Միացյալ Էմիրություններում նախատեսված բանակցությունները արդյունքներ կտան։
«Բոլորս համակարծիք ենք, որ եվրոպական անվտանգությանը վերաբերող հարցերը պետք է քննարկվեն եվրոպական պետությունների մասնակցությամբ, նրանցից յուրաքանչյուրը հավասարապես արժանի է անվտանգության հուսալի երաշխիքների»,- շեշտել է Ուկրաինայի նախագահը։ Զելենսկու խոսքով՝ նաև տեղեկացրել է գործընկերներին ձմռանն ընդառաջ Ուկրաինայի կարիքների մասին՝ նախևառաջ էներգետիկայի և հակաօդային պաշտպանության ոլորտներում։










