Հայաստանը, ԱՄՆ-ը և Ադրբեջանը տեխնիկական խմբեր են ստեղծել TRIPP-ի գործարկման համար

Հայաստանը, ԱՄՆ-ը և Ադրբեջանը տեխնիկական խմբեր են ստեղծել TRIPP-ի գործարկման համար

ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը մեկնարկել են TRIPP՝ «Խաղաղության և բարգավաճման միջազգային տրանսպորտային ուղի» նախագծի առաջմղման նպատակով եռակողմ տեխնիկական պլանավորման խմբերի աշխատանքը։

Համատեղ հայտարարության համաձայն՝ նախաձեռնությանը մասնակցում են ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Բրենդան Հանռահանը, Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Էլնուր Մամեդովը։

Եռակողմ ձևաչափը միավորում է երեք երկրների քաղաքականություն մշակողներին և տեխնիկական փորձագետներին՝ տարածաշրջանային կայունության, տնտեսական զարգացման, հաղորդակցությունների փոխկապակցվածության և առևտրի խթանման նպատակով։ Հայտարարության մեջ ընդգծվում է, որ գործընթացը բխում է 2025 թվականի օգոստոսի 8-ին նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ ընդունված խաղաղության գագաթնաժողովի հռչակագրից։

Կողմերը պայմանավորվել են ձևավորել առաջին երկու եռակողմ աշխատանքային խմբերը, որոնք կզբաղվեն տրանսպորտի և էլեկտրաէներգիայի հաղորդման հարցերով։ Դրանց աշխատանքը նպատակ ունի լուծումներ գտնել բարդ տեխնիկական խնդիրներին և անցում ապահովել ծրագրի իրականացման հաջորդ փուլերին, այդ թվում՝ TRIPP-ի կապակցմանը տարածաշրջանային այլ ենթակառուցվածքների հետ։

Կողմերը վերահաստատել են TRIPP-ի բոլոր բաղադրիչների հնարավորինս արագ գործարկման իրենց հանձնառությունը։

Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն ավելի վաղ հայտարարել էր, որ նախագծի շրջանակում շինարարական աշխատանքները կարող են մեկնարկել 2027 թվականի սկզբին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում