ՎՎարդուհի Հարությունյան

Պուտինը շնորհակալություն է հայտնել ԱՄԷ-ի ղեկավարությանը հակամարտության կարգավորման գործընթացում աջակցության համար

Պուտինը շնորհակալություն է հայտնել ԱՄԷ-ի ղեկավարությանը հակամարտության կարգավորման գործընթացում աջակցության համար

Ռուսաստանի նախագահը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Անվտանգության խորհրդի անդամների հետ։ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ հանդիպման հիմնական թեման Ռուսաստանի պարենային անվտանգությունն է։

«Միաժամանակ, ինչպես գիտեք, Արաբական Միացյալ Էմիրություններում մեկնարկելու են Ուկրաինայում իրավիճակի վերաբերյալ եռակողմ բանակցությունները։ Շնորհակալ եմ ԱՄԷ-ի ղեկավարությանը՝ հակամարտության կարգավորման գործընթացում աջակցության համար»,- մանրամասնել է Կրեմլի ղեկավարը։

Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է, որ խորհրդակցությանը ներկա են նաև այն պաշտոնյաները, որոնք մասնակցելու են Աբու Դաբիում կայանալիք բանակցություններին:

Ավելի վաղ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Վաշինգտոնի մասնակցությամբ եռակողմ բանակցությունները կենտրոնանալու են անվտանգության երաշխիքների վրա, իսկ մանրամասները քննարկվելու են փակ դռների հետևում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում