ՎՎարդուհի Հարությունյան

Ստեփանակերտում շարունակվում են երեք բնակելի շենքերից բաղկացած թաղամասի կառուցապատման աշխատանքները

Ստեփանակերտում շարունակվում են երեք բնակելի շենքերից բաղկացած թաղամասի կառուցապատման աշխատանքները

Ստեփանակերտի Տիգրան Մեծ փողոցի հարակից տարածքում շարունակվում են երեք բնակելի շենքերից բաղկացած թաղամասի կառուցապատման աշխատանքները։ Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը: 

 

Շենքերից մեկում, որի կառուցապատումն իրականացվում է «Պանտ» ՍՊ շինարարական ընկերության կողմից, ներկայումս կատարվում են երկրորդ հարկի ծածկի կառուցման և ներքին պատերի շարման աշխատանքները։
 
Նախագծի համաձայն՝ շենքը կլինի 12 հարկանի՝ բաղկացած 12 երկու սենյականոց, 24 երեք սենյականոց և 12 չորս սենյականոց բնակարաններից։ Նոր թաղամասը կառուցվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում