ՄՄերի Եգորյան

Արտաշես Խալաթյանը նշանակվել է ՔԿԱԳ գործակալության պետ

Արտաշես Խալաթյանը նշանակվել է ՔԿԱԳ գործակալության պետ

Վարչապետի աշխատակազմի հանրային խորհրդի քարտուղարության նախկին պետ Արտաշես Խալաթյանը ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի հրամանով նշանակվել է նախարարության Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետ:

Այս մասին 1lurer.am-ը տեղեկացավ ՀՀ արդարադատության նախարարության մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանից: 

Հիշեցնենք, որ Արտաշես Խալաթյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ազատվել է վարչապետի աշխատակազմի հանրային խորհրդի քարտուղարության պետի պաշտոնից։ 

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝

Արտաշես Արտավազդի Խալաթյանին 2021 թվականի սեպտեմբերի 24-ից ազատել վարչապետի աշխատակազմի հանրային խորհրդի քարտուղարության պետի (06-24-Ղ3-1) պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում