ԱԱրման Գալոյան

Ալեն Սիմոնյանը Շոմբի Շարփի հետ քննարկել է հետագա համագործակցության ճանապարհային քարտեզների մշակման ժամանակագրությունը

Ալեն Սիմոնյանը Շոմբի Շարփի հետ քննարկել է հետագա համագործակցության ճանապարհային քարտեզների  մշակման ժամանակագրությունը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը  սեպտեմբերի 23-ին ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը մասնակցեցին նաև ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներ, ԱԺ աշխատակազմի ղեկավար կազմը:

Ողջունելով հյուրերին՝ Ալեն Սիմոնյանը բարձր գնահատեց Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի բազմոլորտ, արդյունավետ գործունեությունը: ՀՀ ԱԺ նախագահը կարևորեց համատեղ ծրագրերի շարունակականությունը և զարգացման հեռանկարները:

Շոմբի Շարփը շնորհավորեց  Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի առթիվ՝ ընդգծելով մեր երկրի վերջին խորհրդարանական ընտրությունների անցկացման ժողովրդավարության բարձր մակարդակը: Այս համատեքստում նա շեշտեց խորհրդարանի դերը՝ որպես ժողովրդի խոսափողի:

ՄԱԿ-ի մշտական համակարգողը շնորհավորեց խորհրդարանականներին 2021 թվականի ՄԱԿ-ի միջգերատեսչական աշխատանքային խմբի (ՄԱԿ-ի ՄԳԱԽ) մրցանակակիր դառնալու առթիվ: Մրցանակը վերաբերում է Ազգային ժողովի կողմից  ծխախոտի վերահսկմանն առնչվող օրենքի ընդունմանը:

Խոսելով Հայաստանում ՄԱԿ-ի առաքելությունից` Շոմբի Շարփը վերահաստատեց խորհրդարանի կարողությունների հզորացմանը և խորհրդարանական շրջանակներում իրականացվող բարեփոխումներին իր կառույցի կողմից տարբեր ձևաչափերով աջակցության պատրաստակամությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին հետագա համագործակցության ճանապարհային քարտեզների մշակման ժամանակագրությունը: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում