ԼԼիլիթ Գասպարյան

Սուբվենցիոն ծրագրով կհիմնանորոգվի Ծովակ համայնքի 1-ին փողոցը

Սուբվենցիոն ծրագրով կհիմնանորոգվի Ծովակ համայնքի 1-ին փողոցը

Միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հավանության արժանացած ծրագրերի ցանկում է Ծովակ համայնքի 1-ին փողոցի հիմնանորոգման ծրագիրը։ Մարտունի-Վարդենիս մայրուղուց Ծովակ մտնող ճանապարհը կասֆալտապատվի 906 գծամետր երկարությամբ և 4530 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով։

 

Ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 70 միլիոն 360 հազար դրամ, որի 40 տոկոսը կամ 28 միլիոն 144 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 60 տոկոսը կամ 42 միլիոն 216 հազար դրամը՝ Ծովակի համայնքապետարանը։

 

Հիմնանորոգվող փողոցը հատվում է Ծովակ-Լճավան-Մաքենիս–Ախպրաձոր միջհամայնքային նշանակության ճանապարհին, որի հիմնանորոգման աշխատանքներն այժմ ընթացքի մեջ են։

Շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկայում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում