Լուսինե Բադալյանը չի մասնակցի ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովի նիստին. նրա մուտքը ՌԴ արգելվել է

Հաջորդ հանգրվանը կլինի առաջիկա օրերին ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ Կառավարության որոշման ընդունումը. Ռոմանոս Պետրոսյան

Դատախազությունը պահանջում է հօգուտ պետության պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 235,000,000 դրամ

ԵՄ անդամակցության շուրջ դեռևս չենք ունեցել խորքային հանրային քննարկումներ. Միրզոյան

Լուսինե Բադալյանը չի մասնակցի ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովի նիստին. նրա մուտքը ՌԴ արգելվել է

Հաջորդ հանգրվանը կլինի առաջիկա օրերին ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ Կառավարության որոշման ընդունումը. Ռոմանոս Պետրոսյան

Դատախազությունը պահանջում է հօգուտ պետության պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 235,000,000 դրամ

ԵՄ անդամակցության շուրջ դեռևս չենք ունեցել խորքային հանրային քննարկումներ. Միրզոյան

«Հայաստան» համահայկական հիմնադրամը Գյումրիում նախատեսում է կառուցել ևս երկու բազմաբնակարան բնակելի շենք՝ ընդհանուր 68 բնակարանով

«Հայաստան» համահայկական հիմնադրամը Գյումրիում նախատեսում է կառուցել ևս երկու բազմաբնակարան բնակելի շենք՝ ընդհանուր 68 բնակարանով

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն աշխատանքային այցով Շիրակի մարզում գտնվող «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արամայիս Ավետիսյանի հետ այցելել է Գյումրու «Մուշ-2» թաղամաս։

Այցի ընթացքում հիմնադրամի գործադիր տնօրենը մարզպետին ներկայացրել է «Գյումրու քաղաքային զարգացման» ծրագիրը, դրա շրջանակում արդեն իրականացված աշխատանքներն ու առաջիկա նախաձեռնությունները։

Շիրակի մարզպետի՝ թաղամաս կատարած այցի ընթացքում անդրադարձ է կատարվել ծրագրի հիմնական ուղղություններին, բնակարանային, կրթական, մշակութային և հանրային ենթակառուցվածքների զարգացման հեռանկարներին, ինչպես նաև ծրագրի իրականացման շրջանակում համագործակցության հնարավորություններին։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախաձեռնությամբ «Մուշ-2» թաղամասում արդեն կառուցվել է չորս բազմաբնակարան բնակելի շենք, որոնց միջոցով մշտական բնակարաններով են ապահովվել նախկինում ժամանակավոր կացարաններում բնակվող 86 ընտանիք։ Ծրագրի շրջանակում կառուցվել է նաև 50 երեխայի համար նախատեսված մանկապարտեզ, իսկ բնակելի շենքերում հիմնվել է չորս արվեստանոց՝ նպաստելով ստեղծագործական կյանքի և համայնքային միջավայրի աշխուժացմանը։

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը կարևորել է հիմնադրամի իրականացրած աշխատանքները՝ ընդգծելով դրանց սոցիալական նշանակությունն ու երկարաժամկետ ազդեցությունը։

«Կարևորում եմ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեությունը, որի շնորհիվ երկրաշարժից 38 տարի անց դեռևս տնակներում բնակվող ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման ուղղությամբ կարևոր քայլեր են իրականացվում։ Միաժամանակ ստեղծվում և զարգացվում են անհրաժեշտ ենթակառուցվածքներ՝ մանկապարտեզներ, մշակութային ու հանրային տարածքներ, որոնք նպաստում են թաղամասի զարգացմանն ու բնակիչների կյանքի որակի բարելավմանը։ Կարևոր է, որ շարունակական աշխատանքների արդյունքում ձևավորվի բարեկարգ ու հարմարավետ միջավայր, որտեղ յուրաքանչյուր ընտանիք կունենա արժանապատիվ ապրելու և լիարժեք համայնքային կյանքով ապրելու հնարավորություն»,- նշել է մարզպետը։

Թաղամասի համալիր զարգացմանն ուղղված հաջորդ փուլում հիմնադրամը նախատեսում է կառուցել ևս երկու բազմաբնակարան բնակելի շենք՝ ընդհանուր 68 բնակարանով։ Բնակարանները նախատեսված են 1988 թվականի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման համար։

Բնակարանաշինությանը զուգահեռ նախատեսվում է կառուցել 75 երեխայի համար նախատեսված նոր մանկապարտեզ, ստեղծել մշակութային կենտրոն և բարեկարգել հանրային այգին՝ ապահովելով կանաչապատ, հարմարավետ ու բարեկարգ միջավայր թաղամասի բնակիչների համար։

Ծրագրի կարևոր բաղադրիչներից է նաև «Թումո տուփի» տեղադրումը, որը «Մուշ-2» թաղամասի և հարակից բնակավայրերի պատանիներին հնարավորություն կտա մասնակցելու տեխնոլոգիական և ստեղծարար կրթական ծրագրերի՝ զարգացնելով թվային ու ստեղծագործական հմտությունները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի իրականացման ընթացքին, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությանը, ինչպես նաև «Մուշ-2» թաղամասի հետագա զարգացմանն առնչվող հարցեր։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում