Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանըհանդիպել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Դավիթ Իվանյանի հետ։
Ինչպես հայտնել է մարզպետի աշխատակազմը, հանդիպման ընթացքում քննարկվել են մարզում տրանսպորտի աշխատանքի, մասնավորապես՝ ներմարզային ուղևորափոխադրումների կազմակերպմանն ու առկա խնդիրների կարգավորմանն առնչվող հարցեր։
Քննարկման առանցքում են եղել մարզի համայնքների և բնակավայրերի միջև տրանսպորտային կապի բարելավման, երթուղիների արդյունավետ կազմակերպման, ուղևորափոխադրումների կանոնավորության և բնակչության տրանսպորտային հասանելիության ապահովման հարցերը։









