2027-ի հունվարի 1-ից հիփոթեքային տոկոսների դիմաց եկամտային հարկի վերադարձի օրենքը դուրս կգա նաև երևանամերձ մարզերից:
Քաղաքացիներն այս պայմաններով անշարժ գույք ձեռք բերելու հնարավորություն եկող տարվանից կունենան միայն Տավուշում, Գեղարքունիքում, Լոռիում, Շիրակում, Սյունիքում ու Վայոց ձորում:
Իսկ ի՞նչ ազդեցություն ունեցավ ծրագրի ներդրումը անշարժ գույքի շուկայի ակտիվացման ու կառուցապատման վրա:
Եթե 2018-ին ամբողջ հանրապետությունում շահագործման էր հանձնվել շուրջ 291 հազար քառակուսի մետր բնակարանային մակերես, 2025-ին այդ թիվն ավելի քան 2.4 մլն քառակուսի մետր է եղել։ Աճը ավելի քան 8 անգամ է:
Ինչ վերաբերում է կոնկրետ երևանամերձ մարզերին, վիճակագրությունը փաստում է, որ 2 տարվա արդյունքը մարզերում բնակարանաշինության իրավիճակի վրա ակնհայտ է, այլ հարց է, որ ազդեցությունն այն մասշտաբի չէ, ինչ Երևանում:
Եվ պատճառն այստեղ պահանջարկն է: Մասնագետները կարծում են, որ մարզերում պահանջարկի մեծացման համար միայն բնակարան կառուցելն ու հիփոթեքային տոկոսների վերադարձ ապահովելը բավարար չեն՝ անհրաժեշտ է զուգահեռաբար ապահովել ժողովրդագրական ու ենթակառուցվածքների զարգացում:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան













