ՆՆարեկ Սահակյան

Արցախի ՄԻՊ-ն ուսումնասիրում է արտակարգ իրավիճակում մարդու իրավունքներին առնչվող հիմնախնդիրները

Արցախի ՄԻՊ-ն ուսումնասիրում է արտակարգ իրավիճակում մարդու իրավունքներին առնչվող հիմնախնդիրները

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հետազոտություն է կատարում երկրում կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ իրավիճակում մարդու իրավունքներին առնչվող հիմնախնդիրների վերաբերյալ, Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:

Հետազոտությունն ընդգրկելու է բոլոր հիմնական իրավունքները՝ առողջության պահպանման, անձնական ազատության, ազատ տեղաշարժի, կրթության, սոցիալական ապահովության, աշխատանքի և մի շարք այլ իրավունքներ:

«Եթե կան անձինք, ովքեր արտակարգ իրավիճակում բախվել են մարդու իրավունքների խախտումների և պատրաստ են կիսվել մեզ հետ իրենց փորձառությամբ (բուժում, մեկուսացում, ինքնամեկուսացում, տեղաշարժ, աշխատանք և այլն), կխնդրեի կամ գրել մեր ֆեյսբուքյան էջին և տալ հեռախոսահամար, կամ էլ աշխատանքային ժամերին զանգահարել մեր 116 թեժ գծին:

Ցանկացած առնչվող տվյալի (խնդրի) ներկայացում արժեքավոր կլինի մեզ համար, որպեսզի կարողանանք խնդիրներն ու պատճառները հնարավորինս արդյունավետորեն ախտորոշել ու առաջարկել համապատասխան լուծումներ՝ կանխելու համար մարդու իրավունքների հետագա խախտումները»,- գրել է Բեգլարյանը:

Արցախի մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ տվյալները հավաքագրվելու և կիրառվելու են անանուն:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում