ԱԱրման Գալոյան

Ոստիկանները հայտնաբերել են 2016 թվականից հետախուզվողի

Ոստիկանները հայտնաբերել են 2016 թվականից հետախուզվողի

Ապրիլի 17-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, ժամը 20.30-ին Րաֆֆու փողոցից բերման է ենթարկվել 33-ամյա Էրիկ Մ.-ն, որը 2016 թ. դեկտեմբերի 12-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) և 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի (Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) մեղադրանքով:

Նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում