ԳԳևորգ Թոսունյան

ԲԴԽ-ն քննարկել է նախկին դատավոր Արայիկ Մելքումյանի դիմումը

ԲԴԽ-ն քննարկել է նախկին դատավոր Արայիկ Մելքումյանի դիմումը

Բարձրագույն դատական խորհրդը քննարկել է նախկին դատավոր Արայիկ Մելքումյանի դիմումը:

2019-ի փետրվարին ԲԴԽ-ն որոշել էր Արայիկ Մելքումյանին զրկել դատավորի լիազորություններից: Նա էլ, նոր հանգամանք համարելով ՍԴ՝ 2019-ի նոյեմբերի որոշումը, ըստ որի՝ հակասահմանադրական է դատավորին լիազորություններից զրկելու ԲԴԽ իրավունքը, դիմել է իր կարգավիճակի վերականգնման պահանջով:

Նախկին դատավորը նիստին չի մասնակցել, նրա ներկայացուցիչն ասել է՝ Մելքումյանը երկրում չէ: ԲԴԽ անդամները քննարկման առարկա են դարձրել հանգամանքը, որ Արայիկ Մելքումյանը սնանկ է ճանաչվել դատարանի որոշմամբ, քանի որ ունի տասնյակ հազարավոր դոլարների պարտք: ԲԴԽ-ն որոշումը կհրապարակի փետրվարի 27-ին:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում