Ֆինլանդիայի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Պասի Վյալիմակին հայտարարել է, որ երկիրն ուսումնասիրում է Ուկրաինայի փորձը հակատանկային խրամատների և պատնեշների ստեղծման հարցում ՝ դրանք հարմարեցնելով ֆիննական խիստ կլիմային:
Ֆինլանդիան ՌԴ-ի հետ ունի 1340-կիլոմետրանոց սահման, որը կազմում է Ռուսաստանի հետ ՆԱՏՕ-ի ցամաքային սահմանի մոտավորապես կեսը։
Գեներալի խոսքով՝ ՌԴ-ն արդեն վերականգնում է ռազմական ներուժը՝ չնայած Ուկրաինայի դեմ պատերազմին, պահեստային բազաները լրացվում են T-90 տանկերով, BMP-3-ով և ինքնագնաց հրետանիով:
Ֆինլանդիայի նպատակն է հասկացնել Մոսկվային, որ ցանկացած հարձակում դատապարտված է ձախողման։ Սեպտեմբերին երկիրն արդեն ավարտել է 365 մլն եվրո արժողությամբ 200-կիլոմետրանոց սահմանային պատնեշի շինարարությունը:










