ՄՄարիամ Մխիթարյան

Մոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասին

Մոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասին

Մոլդովան այլևս բնական գազ չի գնում Ռուսաստանից և շարունակում է ամրապնդել Մոսկվայից իր էներգետիկ անկախությունը։ Այս մասին հայտարարել է նախագահ Մայա Սանդուն՝ Մոլդովան Ռումինիայի և եվրոպական էներգետիկ ցանցի հետ կապող նոր էլեկտրահաղորդման գծի գործարկման ֆոնին։ Այս մասին հաղորդում է RBC-Ukraine-ը՝ հղում անելով Х-ում Սանդուի գրառմանը։

Մոլդովայի նախագահի խոսքով՝ երկիրն ապագայում նախատեսում է ընդլայնել Եվրոպայից էլեկտրաէներգիա ներմուծելու իր հզորությունները։ «Մոլդովան ընդհանրապես ռուսական գազ չի գնում, և Ռումինիա տանող ևս երկու էլեկտրահաղորդման գիծ է կառուցվում»,- գրել է նա։

Սանդուն նաև նշել է, որ Մոսկվան տասնամյակներ շարունակ էներգիան օգտագործել է շանտաժի համար։

Նոյեմբերի 8-ին Մոլդովայում պաշտոնապես բացվեց Վուլկանեշտի-Քիշնև բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծը։ Մոտ 157 կմ երկարությամբ գիծը երկրի հարավային մասը կապում է մայրաքաղաքի հետ և լրացուցիչ երթուղի է ապահովում Ռումինիայից և եվրոպական էներգահամակարգից էլեկտրաէներգիա մատակարարելու համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում