ՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, Նախարարության և ՆԳՆ ոստիկանության ղեկավար կազմը Ոստիկանության գվարդիայի հասարակական կարգի պահպանության Երևանի գնդերից մեկում ծաղիկներ են խոնարհել հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված Ոստիկանության զորքերի ծառայողների հիշատակը հավերժացնող հուշապատին։

«Նույն օրը նրանք այցելել են նաև Էջմիածին՝ ոստիկանության զորքերի 1033 զորամասի հրամանատար, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի ասպետ, գնդապետ Արմեն Վարդանյանի շիրիմին, հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին։

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի ընթացքում՝ նոյեմբերի 7-ին, զոհվեցին ոստիկանության զորքերի 39 ծառայողներ՝ գնդապետ Արմեն Վարդանյանի հրամանատարությամբ։

44-օրյա պատերազմին մասնակցել են ոստիկանության զորքերի բազմաթիվ ծառայողներ. զոհվել է 43 ծառայող։

Հավերժ փա՛ռք հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված բոլոր ոստիկաններին»,- ասվում է հաղորդագրությունում։

Պարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է

Պարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է

Մարզերում գործարկվել է «ՀայՓասի» 12 գրասենյակ․ Գյումրու գրասենյակի բացմանը մասնակցել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը

Մարզերում գործարկվել է «ՀայՓասի» 12 գրասենյակ․ Գյումրու գրասենյակի բացմանը մասնակցել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը

Երեք ծառայողի նկատմամբ կկիրառվի ծառայությունից ազատման կարգապահական տույժ. ՆԳՆ

Երեք ծառայողի նկատմամբ կկիրառվի ծառայությունից ազատման կարգապահական տույժ. ՆԳՆ

Կիրառվել է 270 կարգապահական տույժ, ծառայությունից ազատվել է 30 ծառայող․ ՆԳՆ Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության 2026 թ․ 9 ամիսների վերահսկողության արդյունքները

Կիրառվել է 270 կարգապահական տույժ, ծառայությունից ազատվել է 30 ծառայող․ ՆԳՆ Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության 2026 թ․ 9 ամիսների վերահսկողության արդյունքները

Կալանավորված անձը դատարանի շենքից դիմել է փախուստի. ՆԳՆ

Կալանավորված անձը դատարանի շենքից դիմել է փախուստի. ՆԳՆ

Թմրամիջոցների հիմնախնդրի լուծման առաջնահերթությունն ամրագրվել է նաև Երևանում ընդունված առաջնորդների համատեղ հռչակագրում․ ՆԳ նախարար

Թմրամիջոցների հիմնախնդրի լուծման առաջնահերթությունն ամրագրվել է նաև Երևանում ընդունված առաջնորդների համատեղ հռչակագրում․ ՆԳ նախարար

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում