Իմ նպատակն է վարչապետի իմ գործունեությունն ավարտել այն պայմաններում, երբ խաղաղության համաձայնագիրը ստորագրված և վավերացված է. Փաշինյան

Հավանականությունը շատ մեծ է, որ բանը արտահերթ ընտրություններին չի հասնի, այլ կձևակերպվի առաջարկ, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Փաշինյան

Մենք Ադրբեջանին հստակ ասում ենք՝ չենք պատրաստվում քննարկել իրենց հետ Սահմանադրության հարցը. վարչապետ

Մենք գնում ենք Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորելու, որ հաղթահարենք ֆորպոստի կարգավիճակը. Փաշինյան

Իմ նպատակն է վարչապետի իմ գործունեությունն ավարտել այն պայմաններում, երբ խաղաղության համաձայնագիրը ստորագրված և վավերացված է. Փաշինյան

Հավանականությունը շատ մեծ է, որ բանը արտահերթ ընտրություններին չի հասնի, այլ կձևակերպվի առաջարկ, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Փաշինյան

Մենք Ադրբեջանին հստակ ասում ենք՝ չենք պատրաստվում քննարկել իրենց հետ Սահմանադրության հարցը. վարչապետ

Մենք գնում ենք Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորելու, որ հաղթահարենք ֆորպոստի կարգավիճակը. Փաշինյան

Կիրառվել է 270 կարգապահական տույժ, ծառայությունից ազատվել է 30 ծառայող․ ՆԳՆ Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության 2026 թ․ 9 ամիսների վերահսկողության արդյունքները

Կիրառվել է 270 կարգապահական տույժ, ծառայությունից ազատվել է 30 ծառայող․ ՆԳՆ Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության 2026 թ․ 9 ամիսների վերահսկողության արդյունքները

Ներքին գործերի նախարարության առաջնահերթությունների շարքում առանցքային է հանրային հաշվետվողականության ապահովումը։ Այդ համատեքստում նախարարությունն առանձնակի ուշադրություն է դարձնում ծառայողական քննությունների և ուսումնասիրությունների արդյունքների հանրային իրազեկմանը, ինչը կարևոր նշանակություն ունի կառույցի գործունեության թափանցիկության և հանրային վստահության ամրապնդման գործում։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից։

2026 թվականի 9 ամիսների ընթացքում ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կատարվել են 830 ծառայողական քննություն և ուսումնասիրություն։

Ոստիկանության ծառայողների և աշխատակիցների նկատմամբ կիրառվել է 244 կարգապահական տույժ, այդ թվում՝

– հայտարարվել է նախազգուշացում՝ 14,

– հայտարարվել է նկատողություն՝ 158,

– հայտարարվել է խիստ նկատողություն՝ 33,

– հիմնական աշխատավարձի իջեցում՝ մինչև 20 տոկոսով՝ 26,

– ազատվել են ոստիկանությունում ծառայությունից՝ 13։

Միաժամանակ, ոստիկանության 16 ծառայող ազատվել է ոստիկանությունում ծառայությունից ոչ կարգապահական տույժի կարգով՝ «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ, 11.1-րդ կետերի և 1.2-րդ մասի հիմքերով, այն է՝ ոստիկանության ծառայողի նկատմամբ դատարանի մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու, ոստիկանությունում ծառայության անցնելու՝ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտում հայտնաբերվելու, ինչպես նաև դիտավորյալ հանցանքի հատկանիշներ պարունակող արարքի առնչությամբ ոստիկանության ծառայողի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը ոչ ռեաբիլիտացնող հիմքով դադարեցվելու հիմքերով։

Փրկարար ծառայության ծառայողների նկատմամբ կիրառվել է 4 կարգապահական տույժ, որոնցից՝ 2-ը՝ «նկատողություն», 2-ը՝ «խիստ նկատողություն»։

Միաժամանակ, Փրկարար ծառայության 1 ծառայող ազատվել է ծառայությունից ոչ կարգապահական տույժի կարգով՝ «Փրկարար ծառայության մասին» օրենքի 61-րդ հոդվածի 1-ին մասի «ը» կետի, այն է՝ փրկարար ծառայողի նկատմամբ դատարանի մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու հիմքով։

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության քաղաքացիական ծառայողների նկատմամբ կիրառվել է 9 կարգապահական տույժ, որոնցից՝ 4-ը՝ «նախազգուշացում», 2-ը՝ «նկատողություն», 3-ը՝ «խիստ նկատողություն»։

ՆԳՆ կառուցվածքային ստորաբաժանումների քաղաքացիական ծառայողների նկատմամբ կիրառվել է 2 կարգապահական տույժ, որոնցից՝ 1-ը՝ «նախազգուշացում», 1-ը՝ «խիստ նկատողություն»։

ՆԳՆ ենթակա պետական ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողների նկատմամբ կիրառվել է 11 կարգապահական տույժ, որոնցից՝ 10-ը՝ «նկատողություն», 1-ը՝ «խիստ նկատողություն»։

2026 թվականի 9 ամիսների ընթացքում ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության կողմից նախապատրաստվել և նախաքննության մարմիններ են ուղարկվել ծառայողական քննությունների 10 նյութ, որոնցով նախաձեռնվել են 9 քրեական վարույթ՝ ոստիկանության ծառայողների կողմից առերևույթ հանցագործություններ կատարելու փաստերով։

Դրանք պարունակել են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կամ անցնելու (այդ թվում՝ բռնության գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով), պաշտոնեական կեղծիքի, կեղծ փաստաթղթեր օգտագործելու, խոշտանգման, խարդախության, տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու դեպքեր։

Նշված ժամանակահատվածում Ներքին գործերի նախարարությունում հրավիրվել է կարգապահական հանձնաժողովի 4 նիստ, որոնց ընթացքում քննարկվել են ոստիկանության 20 և փրկարարական 1 ծառայողի վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների 19 նյութ ու եզրակացություն։

Փաստական հանգամանքները վերլուծելուց հետո կարգապահական հանձնաժողովը որոշում է կայացրել միջնորդել ծառայողական քննությունները նշանակած պաշտոնատար անձանց՝ ոստիկանության 19 և փրկարարական 1 ծառայողի ենթարկել կարգապահական պատասխանատվության՝ առաջարկելով կիրառել 7 ծառայողի նկատմամբ՝ «խիստ նկատողություն» և 13 ծառայողի նկատմամբ՝ «ծառայության դադարեցում» կարգապահական տույժերը, իսկ ոստիկանության 1 ծառայողի ազատել կարգապահական պատասխանատվությունից։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում