Սանկտ Պետերբուրգից մոտավորապես 100 կմ հարավ-արևելք անօդաչու թռչող սարք է հարձակվել Կիրիշիի նավթավերամշակման գործարանի ուղղությամբ, որը Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման ձեռնարկություններից մեկն է: Astra-ի տվյալներով՝ ընկերությունը «Սուրգուտնեֆտեգազ» խմբի մաս է կազմում և կարևոր դեր է խաղում Ռուսաստանի հյուսիս-արևմուտքին նավթամթերք մատակարարելու գործում:
Լենինգրադի մարզի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն հաստատել է, որ գիշերային հարձակումից հետո Կիրիշիի արդյունաբերական գոտում «հարվածներ են եղել»: Տեղի բնակիչներն էլ հայտնել են ՀՕՊ-ի ակտիվության և հզոր պայթյունների մասին նավթավերամշակման գործարանի տարածքում:










