Հայաստանում հաշվառված է հոգեկան առողջության խնդիր ունեցող 70 հազար անձ, տեղեկացնում են մասնագետները՝ ընդգծելով, որ բոլորը չէ, որ պետք է գտնվեն հոգեկան առողջության կենտրոններում։
Խնդիրը կրկին ակտիվացել է վերջին օրերին՝ Երևանում 29-ամյա քաղաքացու սպանությունից հետո, որի համար ձերբակալվել է հոգեբուժարանում հաշվառված անձ։ Մասնագետները մեկ այլ խնդիր են համարում փաստի հանրայնացումը՝ ընդգծելով, որ սա տանում է այդպիսի անձանց թիրախավորմանը։
Մանրամասները՝ ռեպորտաժում։













