Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Սպիտակ տունը փորձում է գտնել մի ընկերություն, որը պատրաստ կլինի ընդունել ԱՄՆ ռուսական դիզելային վառելիքի առաքումը։ Այս մասին հաղորդում է The Washington Sun-ը՝ հղում անելով ոլորտի ներկայացուցիչներին։ Ըստ պարբերականի՝ ամերիկյան վարչակազմը ռուսական կողմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել, առանց պարզելու, թե ով է դառնալու գնորդը:
Rapidan Energy Group վերլուծական ընկերության տվյալներով՝ Մոսկվան և Վաշինգտոնը մեծ զեղչեր են առաջարկում նրանց, ովքեր ռիսկի կդիմեն, բայց ճնշումը չի գործում։ Ամերիկյան բիզնեսը հրաժարվում է իրավական և հեղինակության ռիսկերի պատճառով, հատկապես այն բանից հետո, երբ ազդեցիկ կոնգրեսականները սպառնում են բանտարկությամբ և տուգանքներով 2022 թվականին սահմանված պատժամիջոցները խախտող գործարքի համար։
Ըստ պարբերականի՝ գլխավոր խնդիրն այն է, որ ներմուծման թույլտվությունը տվել է նախագահ Դոնալդ Թրամփը, իսկ ահա պատժամիջոցները սահմանել է Կոնգրեսը։ Ոչ ոք պատրաստ չէ ասել, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, եթե միջանկյալ ընտրությունից հետո դեմոկրատները վերահսկողություն հաստատեն Կոնգրեսի երկու պալատում։










