ՎՎարդուհի Հարությունյան

Ադրբեջանի վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Վրաստան

Ադրբեջանի վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Վրաստան

Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը աշխատանքային այցով ժամանել է Վրաստան: Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Կվրիվիշվիլին:

Այցի շրջանակներում տեղի կունենա երկու երկրների միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստը՝ Վրաստանի և Ադրբեջանի վարչապետների համանախագահությամբ:

Մարիամ Կվրիվիշվիլին տեղեկացրել է, որ քննարկվելու են երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության կարևոր հարցեր, այդ թվում՝ համագործակցությունն էներգետիկայի, տրանսպորտի, ներդրումների, առևտրի և այլ ոլորտներում։

«Մենք նաև հնարավորություն կունենանք խոսելու տարածաշրջանային նշանակության նախագծերի մասին, որոնցում Վրաստանի և Ադրբեջանի միջև համագործակցությունը կարևոր դեր է խաղում, հատկապես Միջին միջանցքի համատեքստում», - ասել է Կվրիվիշվիլին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում