Մեկնարկել է Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենի այցը Հայաստան: Այս մասին տեղեկացնում են ԱԳՄԱՆ-ից:
ԱԳՄԱ նախարարությունում տեղի է ունեցել նախարար Արարատ Միրզոյանի և Թոմ Բերենդսենի առանձնազրույցը:
Հայաստանի ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանի և Նիդերլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենի առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը՝ պատվիրակությունների մասնակցությամբ:













