COP17-ի բացման առիթով համերգային ծրագիր

Հայաստանը COP17-ի նախագահությունը դիտարկում է որպես հնարավորություն՝ համախմբելու միջազգային հանրության ջանքերը և դրանք ուղղորդելու դեպի գործնական ու շոշափելի արդյունքներ. վարչապետ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

ՎՎարդուհի Հարությունյան

Պեսկովը հույս է հայտնել, որ Ուիթքոֆը և Քուշները մոտ ապագայում կհանդիպեն Պուտինի հետ

Պեսկովը հույս է հայտնել, որ Ուիթքոֆը և Քուշները մոտ ապագայում կհանդիպեն Պուտինի հետ

Կրեմլը մեկնաբանել է տեղեկությունը, որ այսօր Սպիտակ տան բանագնացներն Օսլոյում հանդիպում են Կիևի պատվիրակության հետ՝ Վոլոդիմիր Զելենսկու մասնակցությամբ: Այուհետև ամերիկացի պատվիրակները պատրաստվում են մեկնել Մոսկվա:

Դմիտրի Պեսկովը հույս է հայտնել, որ մոտ ապագայում Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները կհանդիպեն Վլադիմիր Պուտինի հետ և կներկայացնեն ուկրաինական ու եվրոպական կողմերի հետ շփումների արդյունքները:

«Նախապես կտեղեկացնենք նախագահ Պուտինի և ամերիկացի բանակցողների միջև Ուկրաինայի հարցով հանդիպման ամսաթվի և վայրի վերաբերյալ», - լրագրողների հետ զրույցում ասել է Կրեմլի խոսնակը։ Նա բարձր է գնահատել Վաշինգտոնը միջնորդական ջանքերը:

Պեսկովն անդրադարձել է Դոնալդ Թրամփի հայտարարությանը, որ ինքը կարող է Չինաստանում եռակողմ հանդիպում անցկացնել Վլադիմիր Պուտինի և Սի Ծինփինի հետ: ԱՄՆ նախագահը հայտնել է, որ բանակցությունների օրակարգում կարող է լինել ապամիջուկայնացման հարցը։ Պեսկովը համակարծիք է՝ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները պետք է հրատապ վերսկսեն ռազմավարական կայունության և միջուկային զինաթափման շուրջ երկխոսությունը:

«Բազմիցս խոսել ենք այդ մասին։ Կարևոր է, որ հենց Մոսկվան և Վաշինգտոնը քննարկեն այդ հարցը», - շեշտել է Կրեմլի խոսնակը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում