Ռուսական դիզելը սկսել է մատակարարվել համաշխարհային շուկա՝ հայտարարել է Կրեմլի խոսնակը: Դմիտրի Պեսկովի խոսքով՝ ներկայում հասանելի է դառնում բավականին մեծ քանակությամբ դիզելային վառելիք, դա որոշակի դրական ազդեցություն կունենա նավթային շուկաների կայունացման վրա, թեև չի կարողանա ամբողջությամբ կայունացնել դրանք։
Նա նշել է նաև, որ եվրոպական երկրները բավական կոշտ քննադատության են ենթարկել ռուսական դիզելային վառելիքի մատակարարումների շուրջ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև համաձայնությունը: Կրեմլի խոսնակը հրաժարվել է ասել, թե ԱՄՆ-ից բացի որ երկրներն են ցանկություն հայտնել ռուսական դիզվառելիք ձեռք բերել:
Ավելի վաղ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտնել էր, որ Ռուսաստանը նախատեսվածից շուտ սկսում է չեղարկել դիզելի արտահանման նկատմամբ սահմանափակումները:










