Կիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների և գերձայնային զենքի հարձակման։ Թիրախավորվել են մայրաքաղաքի և Կիևի մարզի էներգետիկ ենթակառուցվածքը, մասնավորապես ՝ ՋԷԿ-6-ը։
Լրատվամիջոցների տեղեկություններով` Կիևում և մարզում մասշտաբային բլեքաութ է էներգահամակարգին հասցված հարվածների պատճառով. տրոլեյբուսները և տրամվայները չեն գործում, մետրոն աշխատում է խափանումներով։ Ջրամատակարարման հետ կապված խափանումներ են առաջացել պոմպերի անջատման պատճառով։
«Ուկրէներգո» ընկերությունը հայտարարել է, որ վերականգնողական աշխատանքներն արդեն ընթանում են, սակայն էլեկտրամատակարարումը վերադարձնելու համար զգալի ժամանակ կպահանջվի:









