Իսրայելում ԱՄՆ դեսպան Մայք Հաքաբին քննադատել է The New York Times-ին՝ (NYT) հրապարակած հոդվածի բովանդակության համար, որում հաղորդվում է, որ դեսպանի ավագ խորհրդական Դևիդ Միլստինը դիտավորյալ աղավաղել է պետքարտուղարության համար նախատեսված ծառայողական տեղեկատվությունը: Հաքաբին թերթին մեղադրել է ստի և փաստերի աղավաղման համար ու սպառնացել դատական հայցով։
Նա ընդգծել է, որ հոդվածը պատրաստելիս NYT-ը կապ է հաստատել իր հետ մեկնաբանություն ստանալու համար, սակայն դեսպանի դիրքորոշումը վերջնական հոդվածում չի նշվել։
Ավելի վաղ թերթը հայտնել էր, որ Միլստինը մեկուկես տարի խմբագրել է Վաշինգտոնի պաշտոնյաների համար իր գործընկերների պատրաստած զեկույցները՝ Իսրայելի կառավարությանն ավելի բարենպաստ լույսի ներքո ներկայացնելու համար։
Պարբերականը նշում է, որ ԱՄՆ դեսպանի ավագ խորհրդականի միջամտությունը ռեկորդային չափերի է հասել՝ համեմատած նրա նախորդների հետ: Դիվանագետի հետ շփվող պաշտոնյաները մտավախություն ունեն, որ Վաշինգտոնը դիվանագիտական ուղիներով ստանում է Իսրայելի գործողությունների խեղաթյուրված պատկերը:









