Դավիթ Կարապետյանը և Ամերիկայի հրեական հանձնաժողովի ներկայացուցիչները մտքեր են փոխանակել Հայաստան-Իսրայել հարաբերությունների շուրջ

Դավիթ Կարապետյանը և Ամերիկայի հրեական հանձնաժողովի ներկայացուցիչները մտքեր են փոխանակել Հայաստան-Իսրայել հարաբերությունների շուրջ

Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳՄԱ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Ամերիկայի հրեական հանձնաժողովի ներկայացուցիչների հետ։ Այդ մասին հայտնում են ԱԳՄԱՆ-ից:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հետաքրքրություն ներկայացնող տարբեր ուղղություններով համագործակցության խորացման հեռանկարներին։ Կայացել է մտքերի փոխանակում Հայաստան-Իսրայել հարաբերությունների շուրջ։

Դավիթ Կարապետյանը զրուցակիցներին է ներկայացրել նաև 2025 թ. օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան խաղաղության գագաթնաժողովի արդյունքներով Հարավային Կովկասում ձևավորված նոր իրողությունները և բացված հնարավորությունները։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում