Լուսինե Բադալյանը չի մասնակցի ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովի նիստին. նրա մուտքը ՌԴ արգելվել է

Հաջորդ հանգրվանը կլինի առաջիկա օրերին ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ Կառավարության որոշման ընդունումը. Ռոմանոս Պետրոսյան

Դատախազությունը պահանջում է հօգուտ պետության պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 235,000,000 դրամ

ԵՄ անդամակցության շուրջ դեռևս չենք ունեցել խորքային հանրային քննարկումներ. Միրզոյան

Ուկրաինայի թիրախը պատերազմը ֆինանսավորելու և երկարաձգելու Ռուսաստանի կարողություններն են. Զելենսկի

Ուկրաինայի թիրախը պատերազմը ֆինանսավորելու և երկարաձգելու Ռուսաստանի կարողություններն են. Զելենսկի

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում իր ելույթում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը տարածքային ձեռքբերումների համար մեծ գին է վճարել, այս տարի կարողացել է գրավել միայն 1000 քառակուսի կմ տարածք, որի զգալի մասն արդեն ազատագրվել է, իսկ յուրաքանչյուր կիլոմետրի համար Մոսկվան 248 զոհ է տվել:

Միևնույն ժամանակ, Ուկրաինայի նախագահի խոսքով, Ռուսաստանի պատմության ընթացքում առաջին անգամ նրա հպարտությունը՝ նավթային արդյունաբերությունը, աշխատում է վերջին շնչով:

«Սակայն Ուկրաինայի թիրախը նավթը, բենզինը և դիզելային վառելիքը չեն, այլ պատերազմը ֆինանսավորելու և երկարաձգելու Ռուսաստանի կարողությունները»,- նշել է Զելենսկին՝ հավելելով՝ ձմեռը շատ ծանր է լինելու Ուկրաինայի համար, սակայն իրենք այն ցավալի կդարձնեն նաև Ռուսաստանի համար:

Նա կոչ է արել ավելացնել ճնշումը Մոսկվայի նկատմամբ: Իր հերթին, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ դառը փորձից ելնելով՝ Մոսկվան Կիևի հետ հնարավոր բանակցությունների ընթացքում ռազմական գործողությունները չի դադարեցնի:

«Եվրոպան հենց դա է ուզում, որպեսզի համալրի Կիևի վարչակարգի զինանոցների սպառված պաշարները»,- հայտարարել է նա: Իր հերթին, Կրեմլի խոսնակը հայտարարել է, որ Ռուսաստանը ցանկանում է հասնել խաղաղության, ոչ թե ժամանակավոր հրադադարի:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում