ԱՄՆ-ը աշխատում է Բելառուսից կալիումական պարարտանյութերի ձեռքբերման խոշոր գործարքի ուղղությամբ. Թրամփ

ԱՄՆ-ը աշխատում է Բելառուսից կալիումական պարարտանյութերի ձեռքբերման խոշոր գործարքի ուղղությամբ. Թրամփ

ԱՄՆ-ը աշխատում է Բելառուսից կալիումական պարարտանյութերի ձեռքբերման խոշոր գործարքի ուղղությամբ՝ Կանադայից մատակարարումների փոխարեն՝ հայտնել է Դոնալդ Թրամփը։

«Գինը զգալիորեն ցածր կլինի՝ կանադական արտադրանքի դիմաց վճարումների համեմատ։ Շատ լավ նորություն մեր ֆերմերների և անասնապահների համար»,- մանրամասնել է Սպիտակ տան ղեկավարը։

Սակայն Թրամփի հայտարարությունից ժամեր առաջ Ալեքսանդր Լուկաշենկոն նշել է, որ նույնիսկ եթե Բելառուսը վերականգնի արևմտյան շուկաներ կալիումական պարարտանյութեր մատակարարելու հնարավորությունը, ի վիճակի չի լինի դա անել, քանի որ առկա ծավալներն արդեն ամրագրված են այլ պայմանագրերով:

ԱՄՆ-ը գրեթե ամբողջությամբ կախված է կալիումական պարարտանյութերի ներկրումից։ Դրա մոտ 80%-ը բաժին է ընկնում Կանադային, իսկ 12%-ը՝ Ռուսաստանին։

Բելառուսը կալիումական պարարտանյութերի խոշորագույն արտադրողներից է: Սակայն արևմտյան շուկաներին հասանելիությունը սահմանափակ է 2020 թվականից գործող պատժամիջոցների պատճառով:

ԱՄՆ նախագահի պաշտոնը զբաղեցնելուց հետո Դոնալդ Թրամփը բարելավում է Մինսկի հետ հարաբերությունները, ի թիվս այլնի՝ չեղարկվել են կալիումական արդյունաբերության դեմ պատժամիջոցները։ Սակայն Եվրամիության կիրառած սահմանափակումները պահպանվում են:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում