ԼԼիլիթ Ասատրյան

ՄԻՊ-ը և Էստոնիայի գլխավոր դատախազն անդրադարձել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորություններին

ՄԻՊ-ը և Էստոնիայի գլխավոր դատախազն անդրադարձել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորություններին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 30-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Էստոնիայի Հանրապետության գլխավոր դատախազ Աստրիդ Ասիի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:

 

Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարը, ինչպես նաև Էստոնիայի Պետական առաջատար դատախազ Ալար Լեհեսմեծը:

 

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորություններին, այդ թվում՝ արդարադատության համակարգի արդյունավետության, իրավունքների պաշտպանության երաշխիքների և իրավական ընթացակարգերի կատարելագործման հարցերին։

 

Կողմերը մտքեր են փոխանակել նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մի շարք մարտահրավերների վերաբերյալ՝ ընդգծելով համագործակցության և փորձի փոխանակման կարևորությունը։

 

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը՝ շարունակելու համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում