ՏՏաթև Խաչատրյան

Մարտուն Գրիգորյանի հետախուզվող որդին՝ Կամո Գրիգորյանը, կալանավորվել է

Մարտուն Գրիգորյանի հետախուզվող որդին՝ Կամո Գրիգորյանը, կալանավորվել է

Մարտուն Գրիգորյանի հետախուզվող որդին՝ Կամո Գրիգորյանը, մեկ տարի անց փաստաբանի հետ ներկայացել է ոստիկանություն և կալանավորվել։ Տեղեկությունը 1lurer.am-ի հետ զրույցում հայտնեցին Քննչական կոմիտեից։

Հիշեցնենք, որ 2025 թվականի հունիսի 20-ին քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ ժամը 01։00-ի սահմաններում Գյումրու Հաղթանակի պողոտայում՝ «Հացատուն» սննդի կետի մոտ, մի խումբ անձանց միջև վիճաբանություն և ծեծկռտուք էր տեղի ունեցել, լսվել էին կրակոցի ձայներ:

ՀՀ ՔՕ 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը), 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը) և 334-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով քաղաքացիական ողորկափող հրազեն, գազային, օդաճնշիչ, սառը կամ նետողական զենք կրելը) հոդվածներով:

Կամո Գրիգորյանն անցնում է այս գործով։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում