Հակակոռուպցիոն կոմիտեն առաջիկա օրերին կիրականացնի լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ հանրապետության ողջ տարածքում

- ձերբակալվել է 194 անձ,
- քրեական հետապնդում է հարուցվել 209 անձի նկատմամբ,
- 84 մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոցներ են ընտրվել կալանքը և տնային կալանքը, իսկ 85-ի նկատմամբ՝ այլընտրանքային խափանման միջոցներ:
Հայտնաբերվել են գումարային շարժերի վերաբերյալ տեղեկություններ պարունակող փաստաթղթեր, էլեկտրոնային կրիչներ, գաղտնալսող սարքեր հայտնաբերող սարքավորումներ, 1000-ավոր քաղաքացիների ցուցակագրված տվյալներ, որոնց կապակցությամբ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից առաջիկա օրերին կիրականացվեն լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ հանրապետության ողջ տարածում:









