Հանրապետությունում մայիսի 8-11-ը բացահայտվել է 296 հանցագործություն. գրանցվել է 39 ավտովթար

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ հանրապետությունում մայիսի 8-11-ը բացահայտվել է 296 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
Բացահայտվել են մարդու առևանգման, կաշառք տալու, ստանալու միջնորդության, ավազակության, պետական ունեցվածքի գողության, խոշտանգման, պաշտոնատար անձի ծառայողական գործուեությանը միջամտելու, ալիմենտ վճարելուց խուսափելու, հողը փչացնելու, անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքների շրջանառության, խտրականության, ինքիրավչության, հետամտելու դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել են՝
Հայտնաբերվել է 15 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 9 դեպք։
Անցած 3 օրում գրանցվել է 39 ավտովթար․1 մարդ զոհվել է, 53-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Բաժիններ
Դիտումներ29









