ԼԼիլիթ Ասատրյան

10 կգ թմրամիջոցը մաքսանենգությամբ ՀՀ տեղափոխելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ

10 կգ թմրամիջոցը մաքսանենգությամբ ՀՀ տեղափոխելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ

Ինչպես ՔԿ-ն արդեն հայտնել է, 2025 թվականի հոկտեմբերի 9-ին նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռնարկված վարութային և ապացուցողական, ինչպես նաև ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության ծառայողների կողմից իրականացված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ օտարազգի երկու քաղաքացի պատրաստվում են հոկտեմբերի 28-ին մաքսանենգ ճանապարհով ՀՀ բերել և 50 հզր ԱՄՆ դոլարի դիմաց վաճառել առանձնապես խոշոր չափերով՝ 10 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց։

Նախաքննության ընթացքում վերջիններս կալանավորվել են:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում