ՔՔրիստինե Ոսկանյան

Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 100 հանցագործություն

Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 100 հանցագործություն

ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 22-23-ը:

 

Բացահայտվել է 100 հանցագործություն, որոնցից 9-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես, բացահայտվել է.

  • 26 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
  • 9 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
  • 7 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
  • 6 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
  • 5-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, խարդախության,
  • 4 դեպք՝ ապօրինի կերպով քաղաքացիական ողորկափող հրազեն, գազային, օդաճնշիչ, սառը կամ նետողական զենք կրելու,
  • դեպք՝ հոգեկան ներգործության,
  • 2-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու:

Բացահայտվել են նաև կողոպուտի, վստահված գույքի հափշտակման, շորթման, խուլիգանության, ծառերը, թփերը ապօրինի հատելու, փաստաթղթեր կեղծելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու և այլ դեպքեր։

 

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
  • 5 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
  • 1-ական դեպք՝ սպանության փորձի, բնակարանային գողության, խարդախության, համակարգչային հափշտակության։

Հայտնաբերվել է 6 հետախուզվող, կամավոր ներկայացել 2-ը։ Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 5 դեպք։

 

ՃՏՊ վիճակագրությունը հետևյալն է. 
 
անցած 1 օրում գրանցվել է 10 ավտովթար․ 2 մարդ զոհվել է, 17-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում