ԼԼուսինե Մուրադյան

Հետաքրքրված ենք ոչ միայն փոքր մոդուլյար ռեակտորներով, այլև ավանդական տեխնոլոգիայով ատոմակայան ունենալու հնարավորությամբ. ՏԿԵ նախարար

Հետաքրքրված ենք ոչ միայն փոքր մոդուլյար ռեակտորներով, այլև ավանդական տեխնոլոգիայով ատոմակայան ունենալու հնարավորությամբ. ՏԿԵ նախարար

Շուրջ 1-1,5 տարի առաջ լրջորեն հետաքրքրված էինք բացառապես փոքր մոդուլյար ռեակտորներով ատոմակայան ունենալու հնարավորությամբ, որովհետև այդ տեխնոլոգիան ավելի նոր տեխնոլոգիա է, և միևնույն ժամանակ էներգետիկ համակարգում այդ քանակի էլեկտրաէներգիայի անհրաժեշտություն կար: Հիմա հետաքրքրված ենք ոչ միայն փոքր մոդուլյար ռեակտորներով, այլև ավանդական տեխնոլոգիայով: Այդ մասին Ազգային ժողովում 2027 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ ասաց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:

«Ինչո՞վ է պայմանավորված այդ փոփոխությունը: Առաջին հերթին մեծ հետաքրքրություն կա ՀՀ-ում ԱԲ գործարանների կառուցման մասով:

Մենք մի քանի ծրագրեր այս պահին իրականացնում ենք, որոնցից ամենախոշորը Firebird-ն է. դա փուլային եղանակով է իրականացվում: Ըստ էության, հիմա Հայաստանում դժվար է պատկերացնել մի իրավիճակ, որ կարող ենք ունենալ էլեկտրաէներգիայի ավելցուկ: Տեսականորեն ինչքան էլեկտրաէներգիա արտադրվի ՀՀ-ում, միայն այդ կարգի կառույցները կարող են ամբողջ ծավալը սպառել: Հետևաբար ուսումնասիրում ենք նաև ավանդական տեխնոլոգիայով, մասնավորապես՝ 1000-1200 մեգավատտ դրվածքային հզորությամբ մոդուլների մասը:

Ուսումնասիրում ենք նաև փոքր մոդուլյար ռեակտորներով ավելի մեծ հնարավորություններ ունենալու հարցը»,- ասաց նա:

Ըստ նախարարի՝ մոդելի ընտրությունը պայմանավորված է ֆինանսական արժեքով, քանի որ դա էական ազդեցությունն է ունենալու ՀՀ-ում էլեկտրաէներգիայի սակագնի վրա:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում