ՎՎարդուհի Հարությունյան

Սիրիայի դատարանը Բաշար ալ Ասադին ձերբակալելու օրդեր է տվել

Սիրիայի դատարանը Բաշար ալ Ասադին ձերբակալելու օրդեր է տվել

Դամասկոսի դատարանը Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ալ Ասադին ձերբակալելու օրդեր է տվել:

SANA գործակալության տվյալով՝ Ասադին ուղղված մեղադրանքները, որոնց հիման վրա կալանքի օրդեր է տրվել, կապված են Դարաայում 2011 թվականի նոյեմբերի 23-ին տեղի ունեցած իրադարձությունների հետ, որտեղ հակակառավարական ակցիաները վերաճել էին զինված հակամարտության զինյալների, ընդդիմադիր խմբավորումների և սիրիական բանակի միջև:

Սիրիայի դատարանի կողմից տրված ձերբակալման օրդերը հնարավորություն է տալիս Ասադի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարել:

Բաշար Ալ Ասադի իշխանությունը տապալվել է 2024 թվականի դեկտեմբերին։ Սիրիայի նախկին նախագահին ապաստան է տրամադրել Ռուսաստանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում