ՎՎարդան Հովսեփյան

Նռնակը վնասազերծված է, նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ-ն՝ Բյուրեղավանի համայնքապետարանում միջադեպի մասին

Նռնակը վնասազերծված է, նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ-ն՝ Բյուրեղավանի համայնքապետարանում միջադեպի մասին

Կոտայքի մարզի Բյուրեղավան բնակավայրում համայնքապետարանի աշխատակիցներից մեկի աշխատասենյակում նռնակի առկայության մասին Ոստիկանությունը ստացել է ահազանգ, որը փոխանցել է Քննչական կոմիտե: 1Lurer.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ներքին գործերի նախարարի խոսնակ Նարեկ Սարգսյանը:

«Ոստիկանության կողմից ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ»,- ասաց նա:

1Լurer.am-ի հետ զրույցում ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանն ասաց, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի (Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) 1-ին մասի և 44-155-րդ հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 7-րդ կետի հատկանիշներով: Նռնակը վնասազերծված է:

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ համայնքապետարանի աշխատասենյակներից մեկում նռնակ է հայտնաբերվել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում