ՎՎարդան Հովսեփյան

Քրեակատարողական ծառայությունում արտոնյալ կարգավիճակում պետք է լինի մեկ անձ, և այդ մեկը քրեակատարողական ծառայողն է. Սրբուհի Գալյան

Քրեակատարողական ծառայությունում արտոնյալ կարգավիճակում պետք է լինի մեկ անձ, և այդ մեկը քրեակատարողական ծառայողն է. Սրբուհի Գալյան

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ներկա է եղել քրեակատարողական ծառայողների ատեստավորմանը: Նախարարը ողջունել է ծառայողներին և նշել, որ Կառավարությունն առաջնահերթ օժանդակում է բարձր պատրաստվածություն ունեցող ծառայողներին ֆինանսական վիճակի բարելավման տեսանկյունից, այսինքն` ատեստավորումը բարեհաջող կերպով հանձնելն ուղիղ ճանապարհ է դեպի ավելի բարձր աշխատավարձ: Ըստ նախարարի` ատեստավորումը բարեհաջող անցնելն ուղիղ ճանապարհ է նաև դեպի պատասխանատվության ավելի բարձր մակարդակ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արդարադատության նախարարությունը։

 

Դիմելով քրեակատարողական ծառայողներին՝ նախարարն ընդգծել է. «Եթե դուք որոշել եք ատեստավորում անցնել, ձեր ստանձնած բեռի ծավալը, ըստ էության, ավելանում է: Ատեստավորումը բարեհաջող անցնելուց հետո պետք է գիտակցեք, որ նոր որակի ծառայողներ եք, և ի տարբերություն մյուսների՝ ունեք առավելություն և ավելի բարձր պատասխանատվության զգացում»:

 

Սրբուհի Գալյանը նշել է, որ պատասխանատվության ծավալի մեծացմանը զուգահեռ՝ ամենօրյա աշխատանքով պետք է ապացուցվի, որ Ծառայությունը որակյալ է:
 
Արդարադատության նախարարը վերահաստատել է այն գաղափարը, որ Քրեակատարողական ծառայությունում արտոնյալ կարգավիճակում պետք է լինի մեկ անձ, և այդ մեկը` քրեակատարողական ծառայողն է: Նախարարն ընդգծել է, որ այս գաղափարի շուրջ համախմբվելով և մասնագիտական կարողությունները զարգացնելով ու ուժեղացնելով՝ Ծառայությունն ավելի կամրապնդվի:

 

Նշենք, որ մինչ թեստավորման փուլը, տեղի է ունեցել ֆիզիկական պատրաստվածության քննությունը, որը քրեակատարողական ծառայողները հաջողությամբ հաղթահարել են:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում