ՎՎահե Դավթյան

Կեղծ օղիների շշալցում՝ տան նկուղում. ոստիկանների բացահայտումը

Կեղծ օղիների շշալցում՝ տան նկուղում.  ոստիկանների բացահայտումը

Փետրվարի 13-ին Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, ապօրինի ձեռնարկատիրությամբ, մասնավորապես, կեղծ օղիներ շշալցնելու վերաբերյալ ստացած տեղեկություններն իրացնելով, Արմավիր քաղաքի Աբովյան և Թումանյան փողոցների խաչմերուկում ձերբակալել և, մեքենայով հանդերձ, բաժին են տեղափոխել 22 և 24 տարեկան երկու երիտասարդի։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:

 

«Նրանք հաստատել են տեղեկությունը և հայտնել, որ զբաղվում են կեղծ օղիների շշալցմամբ և վաճառքով։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում մեքենայի զննությամբ հայտնաբերվել է 30 շիշ կեղծ օղի: Եվս 30 շիշ հայտնաբերվել է 24-ամյա երիտասարդի տան նկուղում։ Այստեղ զննությամբ հայտնաբերվել են նաև տարբեր տեսակի օղիների դատարկ շշեր, տարաներով սպիրտ:
 
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական վարչություն»,- ասված է հաղորդագրությունում:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում