ԳԳոհար Սարգսյան

Հարավային Կովկասում քրեական գործերով գլխավոր հանձնակատարն այցելել է ՀՀ քննչական կոմիտե

Հարավային Կովկասում քրեական գործերով գլխավոր հանձնակատարն այցելել է ՀՀ քննչական կոմիտե

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն այսօր ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության դաշնային քրեական ծառայության կցորդ, Հարավային Կովկասում քրեական գործերով գլխավոր հանձնակատար Միրկո Հյուբենբեկերին։

 

Արսեն Այվազյանը շնորհավորել է պարոն Հյուբերբեկերին նշված պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հույս է հայտնել, որ ՀՀ քնչական կոմիտե կատարած առաջին այցը համագործակցության հիմքեր կստեղծի, ինչը բխում է անդրազգային բնույթ կրող հանցագործությունների դեմ պայքարում ընդհանուր ռեսուրսները կենտրոնացնելու և կարողությունները զարգացնելու անհրաժեշտությունից։

 

ԳԴՀ դաշնային քրեական ծառայության կցորդն իր հերթին գործակցության ծավալման պատրաստակամություն է հայտնել և ընդգծել երկու երկրների իրավապահ մարմինների միջև, քրեական վարույթների շրջանակներում, փոխադարձ օժանադակության ցուցաբերման, տեղեկատվության փոխանակման կառուցակարգերի խթանման կարևորությունը։

 

Հանդիպման ընթացքում ՀՀ ՔԿ նախագահի տեղակալը հյուրին մանրամասն ներկայացրել է ՀՀ քննչական կոմիտեի կառուցվածքն ու գործառույթների առանձնահատկությունները։

 

Քննարկվել են համագործակցության հնարավորություններն ու ուղղությունները, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում