ԳԳոհար Սարգսյան

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող զանգված

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող զանգված

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները ստացել են օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ կալանավորված անձանցից մեկի մոտ կարճատև տեսակցության եկող կինը պետք է նրան փոխանցի թմրամիջոցով փաթեթ։

 

Իրացնելով ստացված տեղեկությունները՝ մարտի 12-ին՝ կարճատև տեսակցությունից անմիջապես հետո, ծառայողները կալանավորված անձ Գ․Գ․-ի մոտից հայտնաբերել են կպչուն ժապավենով փաթեթ, որում առկա են եղել հերոին տեսակի թմրամիջոցին նմանվող, 4,19 գրամ քաշով, շագանակագույն և թմրամիջոցի նմանվող, սև, 19,28 գրամ քաշով առանձնացված զանգվածներ։
 
 
Կալանավորված անձ Գ․Գ․-ն խոստովանել է, որ նշված փաթեթը կարճատև տեսակցության ընթացքում իրեն է փոխանցել քաղաքացի Ք․Գ․-ն։ Վերջինս ձերբակալվել է և փաթեթի հետ ներկայացվել ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում