ԳԳոհար Սարգսյան

Անցած 1 օրում հանրապետությունում արձանագրվել է 8 ՃՏՊ, 1 մարդ զոհվել է, 13-ը՝ վիրավորվել

Անցած 1 օրում հանրապետությունում արձանագրվել է 8 ՃՏՊ, 1 մարդ զոհվել է, 13-ը՝ վիրավորվել

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 8-ից 9-ը ՀՀ ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 65 դեպք:

Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 14, անձնական ունեցվածքի գողության՝ 11, ֆիզիկական ներգործության և խարդախության՝ 6-ական, մարմնական վնասվածք պատճառելու՝ 5, հոգեկան ներգործության ու խուլիգանության՝ 3-ական, մարդու առևանգման, բնակարանային գողության, վստահված գույքը հափշտակելու և թմրանյութի իրացման՝ 2-ական, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, համակարգչային հափշտակության, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, զենք-զինամթերքի առգրավման, ծառերը, թփերը ապօրինի հատելու և թմրամիջոցի մաքսանենգության՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 6 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 6 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է խուլիգանության 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար. 1 մարդ զոհվել է, 13-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում