ՄՄարիա Գաբրիելյան

Բարձրագույն դատական խորհուրդը 4 դատավորի նկատողություն հայտարարեց

Բարձրագույն դատական խորհուրդը 4 դատավորի նկատողություն հայտարարեց

Բարձրագույն դատական խորհուրդը, քննելով արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը՝ Վարչական դատարանի դատավոր Արգիշտի Ղազարյանին, Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորներ Հովսեփ Բեդևյանին, Քրիստինե Մկոյանին, Ռուզաննա Հակոբյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, որոշեց բավարարել: Վարչական դատարանի դատավոր Արգիշտի Ղազարյանին, Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորներ Հովսեփ Բեդևյանին, Քրիստինե Մկոյանին, Ռուզաննա Հակոբյանին հայտարարել նկատողություն: Այս մասին տեղեկացնում են ԲԴԽ-ից:

 

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:

 

Միաժամանակ Խորհուրդը տեղեկացնում է, որ Խորհրդի անդամ Արշակ Վարդանյանը դեմ է արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդության բավարարմանը և ունի հատուկ կարծիք։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում