ԱԱրսեն Մկրտչյան

Մեկ օրում ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 40 դեպք

Մեկ օրում ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 40 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 23-24-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 40 դեպք: 

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 7, խարդախության՝ 5, թմրամիջոցի հայտնաբերման՝ 4, մարմնական վնասվածք պատճառելու, բնակարանային գողության և շորթման՝ 3-ական, զենք-զինամթերքի առգրավման՝ 2, հոգեկան ներգործության, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, վստահված գույքը չարաշահելու, խուլիգանության, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, ծառերը, թփերը ապօրինի հատելու, կաշառքի միջնորդության, անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու և հարկեր, տուրքեր չվճարելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 9 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, բնակարանային գողության փորձի՝ 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 17 պատահար. 2 մարդ զոհվել է, 29-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում