ԱԱնժելիկա Ժամհարյան

Կլավարկվի կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարը. փոխնախարարը պետաիրավական հանձնաժողովին է ներկայացրել նախագիծը

Կլավարկվի կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարը. փոխնախարարը պետաիրավական հանձնաժողովին է ներկայացրել նախագիծը

Արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրել է  ««Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծով առաջարկվում է Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման պաշտոնների համար նախատեսել առողջական վիճակի և ֆիզիկական պատրաստության առավել մեղմ պահանջներ, որպեսզի հնարավորություն ընձեռվի աշխատանքի ընդունել տեղեկատվական տեխնոլոգիաների կամ տնտեսագիտության կամ այլ բնագավառների հատուկ մասնագիտական գիտելիքներ և հմտություններ ունեցող անձանց:

Ինչպես տեղեկացնում են արդարադատության նախարարությունից՝ նշված փոփոխության կատարումը հնարավորություն կընձեռի Հակակոռուպցիոն կոմիտեն առավել բանիմաց և ժամանակակից գիտատեխնիկական առաջընթացին համապատասխան գիտելիքների տիրապետող ծառայողներով համալրելու: Բացի այդ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրենսդրական մակարդակով կարգավորված չէ Կոմիտեի ծառայողների կողմից ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք գործադրելու ընթացակարգը, նախագծով նախատեսվել են համապատասխան իրավական հիմքեր:

Նախագծով առաջարկվող փոփոխությունները հնարավորություն կտան լավարկել կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարը: 

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում