ԼԼիլիթ Ասատրյան

Քննարկման է դրվել միջազգային փառատոններում և մրցույթներում մրցանակի արժանացած մշակույթի գործիչներին դրամական խրախուսում տրամադրելու կարգը. ԿԳՄՍ նախարար

Քննարկման է դրվել միջազգային փառատոններում և մրցույթներում մրցանակի արժանացած մշակույթի գործիչներին դրամական խրախուսում տրամադրելու կարգը. ԿԳՄՍ նախարար

Տևական ժամանակ մշակույթի ոլորտի ներկայացուցիչները բարձրացնում էին այն հարցը, որ ինչպես սպորտի ոլորտում է պետությունը խրախուսում բարձր նվաճումներ ունեցող մարզիկներին, այնպես էլ նմանատիպ ուշադրության և խրախուսանքի կարիք կա մշակույթի ոլորտում հեղինակավոր հարթակներում հաջողություն գրանցող ստեղծագործողների նկատմամբ։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Այսօր հանրային քննարկման ենք դրել միջազգային հեղինակավոր փառատոններում և մրցույթներում մրցանակների արժանացած մշակույթի գործիչներին ամենամսյա դրամական խրախուսում տրամադրելու կարգը։

Երկար աշխատանք ենք տարել ըստ ոլորտների այդ փառատոններն ու մրցույթները առանձնացնելու համար՝ խորհրդակցելով ոլորտի մասնագետների և կառույցների հետ։ Առաջարկում եմ ծանոթանալ նախագծին և առաջարկներ ներկայացնել»,- գրել է նա։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում